TOP նոր
» » » Վրաստանից ամենաշատ խնձորն ու մանդարինն արտահանվել է Ռուսաստան

Վրաստանից ամենաշատ խնձորն ու մանդարինն արտահանվել է Ռուսաստան

22-02-2022, 08:48 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
22 Փետրվար 2022, 08:48 - NovostiNK
Վրաստանից ամենաշատ խնձորն ու մանդարինն արտահանվել է Ռուսաստան

Վրաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 20-ը Վրաստանից արտահանվել է 3,4 միլիոն դոլար արժողությամբ 5 308 տոննա խնձոր։

«Ալիք մեդիայի» փոխանցմամբ, ըստ Վրաստանի նախարարության տվյալների՝ այդ ժամանակահատվածում խնձոր է արտահանվել.

Ռուսաստանի Դաշնություն՝ 5 282 տոննա,
Ուկրաինա՝ 20 տոննա,
Հայաստան՝ 6 տոննա։

Նախարարության տվյալների համաձայն՝ Վրաստանից արտահանվել է 38,2 հազար տոննա մանդարին, որի արժեքը կազմել է 18,7 մլն դոլար։
Տվյալների համաձայն՝ մանդարին է արտահանվել.

Ռուսաստան՝ 26 133 տոննա,
Հայաստան՝ 6 715 տոննա,
Ուկրաինա՝ 3 851 տոննա,
Մոլդովա՝ 545 տոննա,
Ղազախստան՝ 301 տոննա,
Սլովենիա՝ 234 տոննա,
Բելառուս՝ 175 տոննա,
Էստոնիա՝ 124 տոննա,
Ղրղըզստան՝ 80 տոննա,
այլ երկրներ՝ ընդհանուր 89 տոննա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS