TOP նոր
» » » Ի՞նչ ճանապարհ է անցել Վրաստանի ապագա վարչապետ Գարիբաշվիլին և ո՞ւմ է պարտական

Ի՞նչ ճանապարհ է անցել Վրաստանի ապագա վարչապետ Գարիբաշվիլին և ո՞ւմ է պարտական

4-11-2013, 12:02 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
4 Նոյեմբեր 2013, 12:02 - NovostiNK
Ի՞նչ ճանապարհ է անցել Վրաստանի ապագա վարչապետ Գարիբաշվիլին և ո՞ւմ է պարտականՀանգստյան օրերին, ինչպես և շատերը կանխատեսում էին, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին տվեց ՆԳՆ գործող ղեկավար Իրակլի Գարիբաշվիլիի անունը` որպես ապագա վարչապետ: Արդեն իսկ հայտարարվել է, որ նոր վարչապետի և կառավարության հաստատման գործընթացը կտևի 3 շաբաթից ոչ ավել: Ընդ որում, 31-ամյա Գարիբաշվիլին կդառնա ամենաերիտասարդ ղեկավարն աշխարհում՝ Չինաստանի առաջնորդ Կիմ Չեն Ինից հետո:

Գարիբաշվիլին Վրաստանում համարվում է բավականին ազդեցիկ գործիչ, չնայած որ քաղաքական դաշտում հայտնվել է ոչ վաղ անցյալում:

2004 թ.-ին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ու միջազգային իրավունքի ֆակուլտետը, ինչին զուգահեռ սովորել է նա ֆրանսիական «Université Paris 1» համալսարանում: 2005թ.-ին մագիստրոսի կոչում է ստացել Թբիլիսյան համալսարանում: Այդ թվականներից արդեն իսկ աշխատել է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ: 2004-2005թթ. «Карту Групп»-ում մենեջեր է եղել:

2005-2012թթ.-ին արդեն զբաղեցրել է Իվանիշվիլիի «Карту» միջազգային բարեգործական հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը: Իսկ արդեն, երբ Իվանիշվիլին մտել է քաղաքական դաշտ, դարձել է նրա քաղաքական կողմնակիցներից ու Իվանիշվիլիի «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավարներից, ապա և զբաղեցրել ՆԳՆ-ի ղեկավարի պաշտոնը:

Գարիբաշվիլին արդեն հայտարարել է, որ շարունակելու է իր նախորդի քաղաքականությունը` երկիրը տանելով դեպի Եվրոպա:

Իսկ նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին էլ ասել է, որ իր համար շատ ընդունելի է Իրակլի Գարիբաշվիլիի թեկնածությունը, այն ընդունելի է նաև հասարակության կողմից:
Ընտրությունը խիստ բացասական են գնահատել Սահակաշվիլիի ղեկավարած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից. «Նա աշխատանքի մեծ փորձ ունի բանկային ոլորտում, սակայն դա դեռ չի նշանակում, որ նա կոմպետենտ է` ղեկավարելու ամբողջ երկրի տնտեսությունը: Դրանք երկու տարբեր բաներ են: Նրա անունը ինձ մոտ հիմնականում բացասական ասոցացիաներ է առաջացնում»,- ասել է կուսակցության առաջնորդներից Զուրաբ Ջափարիձեն:
Նշանակման առիթով ռուս փորձագետ Վլադիմիր Նովիկովը նկատել է, որ Իվանիշվիլին կատարեց նույն քայլը, ինչ նրա հակառակորդ Սահակաշվիլին, որը ՆԳՆ ղեկավարին դարձրեց վարչապետ:
Ըստ նրա` Իվանիշվիլին վարչապետ է նշանակում մի մարդու, որն ամեն ինչով պարտական է իրեն՝ այս կերպ փորձելով «գնալ, որպեսզի մնա»: Նովիկովը հիշեցրել է, որ Իվանիշվիլին հայտարարել է քաղաքացիական սեկտոր տեղափոխվելու մասին, ինչը նշանակում է, որ Իվանիշվիլին կարող է դառալ Վրաստանի «գորշ կարդինալ»: Այլ կերպ ասած` Իվանիշվիլին կշարունակի կառավարել երկիրը` Գարիբաշվիլիի ձեռքով:

Վրացի փորձագետ Ռամիզ Սաքվարելիաձեն ևս նշել է, որ Գարիբաշվիլին չի կարող լինել լրիվ անկախ ֆիգուր, սակայն որպես դրական նշել է այն, որ եթե Իվանիշվիլին կոնկրետ Ռուսաստանի հետ էր ասոցացվում, ապա Գարիբաշվիլին ավելի չեզոք ընկալում ունի:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS