4 Նոյեմբեր 2013, 15:06 - NovostiNK

Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը մեկ տարվա ընթացքում Վրաստանը կկնքի։ Հենց այդ նպատակով էլ նա Վրաստանի նախագահի պաշտոնում իր առաջին այցը կկատարի Լիտվա՝ նոյեմբերի 28-29-ին մասնակցելով Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։
Ենթադրվում է, որ հենց այդ ժամանակ էլ կնախաստորագրվի Վրաստան–ԵՄ ասոցացման համաձայնագիրը։
Իսկ վերջնական տարբերակը Մարգվելաշվիլին հույս ունի ստորագրել 2014թ. աշնանը։