
«Չգիտեմ՝ արդյոք համաձայնության կհասնե՞ն, սակայն նման հնարավորություն կա: Բայց պետք է հիշել, որ մի շարք հարցերի շուրջ դեռևս պահպանվում են մի քանի լուրջ տարաձայնություններ»,- ասել է աղբյուրը:
Նա հավելել է նաև, որ Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Քեթրին Էշթոնը և Իրանի ԱԳ նախարար Ջավա Զարիֆը կհանդիպեն նոյեմբերի 20-ին, իսկ վերջինիս հանդիպումը «վեցյակի» ներկայացուցիչների հետ տեղի կունենա նոյեմբերի 21-22-ին: