
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է պաշտոնը լքելու մասին:
Այս մասին, ինչպես հայտնում է РИА Новости-ն, նա գրել է իր ինստագրամյան էջում:
«Մեծ շնորհակալություն եմ հայտնում Իրանի թանկագին ու խիզախ ժողովրդին ու իշխանություններին վերջին 67 ամիսների մեծահոգության համար: Ես անկեղծ ներողություն եմ խնդրում ծառայությունս շարունակել չկարողանալու եւ այդ ծառայության ընթացքում ունեցած բոլոր թերությունների համար: Եղեք արժանավոր եւ երջանիկ», - գրել է Զարիֆը:
Պատգամավորները Զարիֆի հրաժարականը կքննարկեն այսօր:
Նշենք, որ Մոհամմադ Ջավադ Զարիֆն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնն էր զբաղեցնում 2013 թվականի օգոստոսի 15-ից: