TOP նոր
» » » Իրանը կշարունակի կրճատել միջուկային գործարքով նախատեսված իր պարտավորությունները. Զարիֆ

Իրանը կշարունակի կրճատել միջուկային գործարքով նախատեսված իր պարտավորությունները. Զարիֆ

31-07-2019, 11:46 Դիտումներ: Տարածաշրջան » Իրան
31 Հուլիս 2019, 11:46 - NovostiNK
Իրանը կշարունակի կրճատել միջուկային գործարքով նախատեսված իր պարտավորությունները. Զարիֆ

Իրանը կշարունակի կրճատել միջուկային գործարքով նախատեսված իր պարտավորությունները, եթե եվրոպական երաշխիքներ չստանա ամերիկյան պատժամիջոցներից: Այդ մասին, հուլիսի 31-ին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Մենք ձեռնամուխ կլինենք միջուկային գործարքով նախատեսված մեր պարտավորությունների կրճատման երրորդ փուլին, եթե եվրոպական երկրներն ԱՄՆ-ի պատժամիջոցներից պաշտպանության երաշխիքներ չտրամադրեն մեզ»,-Զարիֆի խոսքը մեջբերել Է Mehr գործակալությունը: Նա հավելել Է, որ «առայժմ եվրոպացիների կողմից ձեռնարկված միջոցները բացարձակապես չեն համապատասխանում նրանց խոստումներին»:

Առավել կարեւոր քայլերի թվում իրանցի նախարարը նշել Է INSTEX ֆինանսական մեխանիզմի ամբողջական գործարկումը, որը «չպետք Է կախված լինի ԱՄՆ-ի հավանությունից եւ ենթարկվի նրա ազդեցությանը»: Զարիֆի խոսքով՝ այդ համակարգը պետք Է Թեհրանին հնարավորություն ընձեռի փող ստանալ նավթի վաճառքից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS