TOP նոր
» » » Հաշվի առնել բիզնես շահերը. Տիգրան Սարգսյանը՝ ԵԱՏՄ-Իրան համագործակցության մասին

Հաշվի առնել բիզնես շահերը. Տիգրան Սարգսյանը՝ ԵԱՏՄ-Իրան համագործակցության մասին

27-09-2019, 11:00 Դիտումներ: Տարածաշրջան » Իրան
27 Սեպտեմբեր 2019, 11:00 - NovostiNK
Հաշվի առնել բիզնես շահերը. Տիգրան Սարգսյանը՝ ԵԱՏՄ-Իրան համագործակցության մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Գոլամհոսեյն Շաֆեին Բիշքեքում՝ «Եվրասիական շաբաթ-2019» ֆորումի շրջանակում, հանդիպում են ունեցել և քննարկել ԵԱՏՄ-Իրան համագործակցության հեռանկարները:

Մասնավորապես կողմերն անդրադարձել են ժամանակավոր համաձայնագրի շրջանակում ֆինանսական, մաքսային և տեխնիկական համագործակցության ասպեկտներին, որոնք բերելու են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը: Հիշեցնենք՝ համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու այս տարվա հոկտեմբերի 27-ից:

«Մեր երկրներն ունեն լիարժեք փոխըմբռնում, սակայն շատ կարևոր է առավելագույնս հաշվի առնել գործարար հանրության շահերը, մշակել մեր համագործակցության հասկանալի մեխանիզմները և երաշխավորել բիզնեսին անհրաժեշտ աջակցություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Գոլամհոսեյն Շաֆեին իր հերթին ընդգծել է, որ Իրանի և ԵԱՏՄ-ի փոխգործակցության ուղղությամբ որպես առաջնային խնդիր ինքը տեսնում է քաղաքացիների և կապիտալի տեղաշարժի պարզեցված ընթացակարգի ձևավորումը: «Իրանական գործարար հանրությունը շատ է հետաքրքրված ԵԱՏՄ երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ: Մեր փոխգործակցության հնարավորությունները, որոնք բացում է համաձայնագիրը, շատ բարձր են»,- ասել է նա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS