Իրանում այսօր զանգվածային հակաամերիկյան ցույցեր են անցկացվում, որի ընթացքում արդեն այրել են ԱՄՆ դրոշը: Դրանք կազմակերպվել են երկրի իշխանությունների կողմից 1979 թ. Թեհրանում իսլամական հեղափոխական ուսանողների կողմից ԱՄՆ դեսպանատան գրավման տարելիցի կապակցությամբ:
Համաշխարհային իմպերիալիզմի դեմ ազգային պայքարի օրը, ինպես և անցած տարիներին, Իրանի քաղաքների փողոցներով երթեր են ընթանում ի հիշատակ պատմական իրադարձության: Ցույցի մասնակիցները նաև հակաիսրայելական կոչեր են հնչեցնում: Իրանի մայրաքաղաքում ցույցը մեկնարկել է երկրում ԱՄՆ դեսպանատան դատարկ շենքի մոտից:
«ԱՄՆ-ն այժմ էլ է մնում Իրանի ազգի թիվ մեկ թշնամին»,- ասվում է Իրանի Իսլամական Հանրապետության ԶՈՒ Գլխավոր շտաբի կիրակի օրը հրապարակված հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ «նոյեմբերի 4-ը (իրանական օրացույցով աբանայի 13-ը) խորհրդանշում է իրանական ազգի` իմպերիալիզմի դեմ պայքարում դրսևորած անկոտրում կամքն և դիմադրությունը»:
1979 թ. նոյեմբերի 4-ին` Իրանի իսլամական հեղափոխությունից 9 ամիս անց, երիտասարդությունը գրավել է Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը: Շուրջ 60 ամերիկացի դիվանագետներ և նրանց ընտանիքի անդամներ 444 օր գերի են պահվել և ազատ են արձակվել միայն 1981 թվականի հունվարին:
1980 թ. ապրիլ ամսին Պենտագոնն ու ԿՀՎ քայլեր են ձեռնարկել գերիների ազատ արձակման ուղղությամբ: Պարսից ծոցի «Նիմից» ավիաբազայից Թեհրան են ուղևորվում հատուկ ջոկատայինների ուղղաթիռներ: Սակայն «Արծվի մագիլներ» օպերացիան տապալվել է. Տաբաս անապատում ուղղաթիռներն ընկել են ավազե փոթորկի մեջ, 2 ուղղաթիռներ խափանվել են, ևս մեկը շեղվել է թռիչքի ուղղությունից:
Վերջնականապես հրաժարվել գերիների ազատագրման մտքից ամերիկացիներին ստիպել է միջադեպը, երբ ուղղաթիռներից մեկը բախվել է լցավորող ուղղաթիռի հետ և երկու թռչող սարքավորումներն էլ այրվել են, 8 «Դելտա» հատուկ ջոկատայիններ զոհվել են, ևս 4-ը ստացել են լուրջ այրվածքներ:
-
Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը հանդիպում ունեցան բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ
10-09-2020, 14:52 -
Տոկոսների, վարկերի տակ ճռռում ենք, խնդրում ենք՝ մի ելք գտնեն. ակիցայի մասնակից (Տեսանյութ)
3-09-2020, 11:59 -
Սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական կլինեն. Քաղաքացիները կառավարությունից հստակ պատասխան են սպասում (Տեսանյութ)
3-09-2020, 11:55 -
ՀՀ ոստիկանները վնասազերծել են ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու․ նա կալանավորված է
21-07-2020, 12:28 -
«ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը Հայաստանում ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի մասին». openDemocracy
29-05-2020, 11:54 -
Արցախի ՊԲ-ում հարվածային անօդաչու թռչող սարք են փորձարկել
20-05-2020, 12:30 -
7 խաղ կարանտինի ժամանակ երեխաներին զբաղեցնելու համար (տեսանյութ)
16-05-2020, 12:26 -
Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին
13-05-2020, 12:07