
Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ, Եվրոպայում հայտնի քաղաքական և հասարակական գործիչ Ֆրանտիշեկ Միկլոշկոն մեծ ուրախություն է ապրում՝ հետևելով Արցախում ընթացող Ազգային Ժողովի ընտրությունների նախընտրական պայքարին և համոզված է, որ այն կրկին կանցնի արդար, ժողովրդավարական և թափանցիկ, ինչպես անցյալում է եղել:
«Այստեղ՝ Սլովակիայում, մենք անընդհատ հիշում ենք, որ Արցախը Եվրոպական արժեքների և քրիստոնեության պատվարն է տվյալ տարածաշրջանում և մեր խորը հարգանքի և սատարման կարիքն ունի: Այդ իսկ պատճառով մենք Արցախի և նրա հրաշք ժողովրդի կողքին ենք այսօր և հավետ»- Tert.am–ի հետ զրույցում ասաց նա։
Ֆրանտիշեկ Միկլոշկոն նաև իր ջերմ ողջույնները հղեց Արցախի նախագահ Բակո Սահակյանին, Ազգային Ժողովի և կառավարության բոլոր անդամներին, հայտնելով իր սերն ու հարգանքների հավաստիքը նաև սիրելի արցախցիներին: