TOP նոր
» » » ԼՂՀ ՊՆ. Շփման գծում կողմերի միջև ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է

ԼՂՀ ՊՆ. Շփման գծում կողմերի միջև ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է

22-07-2015, 00:14 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
ԼՂՀ ՊՆ. Շփման գծում կողմերի միջև ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է
22 Հուլիս 2015, 00:14 - NovostiNK
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին անհանգիստ է: Այսօր ժամը 14:00-ից սկսած առաջնային գծի արևելյան (Մարտունու և Ասկերանի) ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից կրակի տակ է առել հայկական դիրքերը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:

Այս պահի դրությամբ կողմերի միջև ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է:

Շփման գծի ողջ երկարությամբ հայ դիրքապահները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և իրավիճակը պահում աչալուրջ վերահսկողության տակ:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առաջնային գծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS