TOP նոր
» » » Կարգավորման գործընթացի տրամաբանությունը պահանջում է վերականգնել բանակցությունները եռակողմ ձևաչափով. ԼՂՀ ԱԳՆ

Կարգավորման գործընթացի տրամաբանությունը պահանջում է վերականգնել բանակցությունները եռակողմ ձևաչափով. ԼՂՀ ԱԳՆ

18-05-2016, 12:34 Դիտումներ: Լեռնային Ղարաբաղ, ՕՐՎԱ ԹԵՄԱ
18 Մայիս 2016, 12:34 - NovostiNK
Կարգավորման գործընթացի տրամաբանությունը պահանջում է վերականգնել բանակցությունները եռակողմ ձևաչափով. ԼՂՀ ԱԳՆ

ԼՂՀ ԱԳՆ-ն դրական է գնահատում մայիսի 16-ին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղարի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի և Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամ: Այս մասին ասված է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած մեկնաբանության մեջ՝ կապված մայիսի 16-ին Վիեննայում կայացած հանդիպման հետ:

Նշված է նաև, որ աջակցություն են հայտնում հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությանը միջադեպերի հետաքննությունների անցկացման ԵԱՀԿ մեխանիզմի շուրջ աշխատանքներն ավարտելու և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն ընդլայնելու, ինչպես նաև ԿԽՄԿ հովանու ներքո անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը շարունակելու վերաբերյալ։

«Մենք նաև կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը, որոնք բացառում են հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած հնարավորություն և պնդում 1994 թ․և 1995 թ. հրադադարի մասին համաձայնագրերի պահպանման անհրաժեշտությունը։

Նշված համաձայնագրերը, որոնք վերջ դրեցին լայնածավալ ռազմական գործողություններին և այդպիսով հնարավորություն ստեղծեցին՝ որոնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները, կնքվել են բանակցություններին բոլոր երեք կողմերի՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի լիարժեք մասնակցության շնորհիվ։ Կարգավորման գործընթացի տրամաբանությունը պահանջում է հակամարտության վերջնական հանգուցալուծմանը հասնելու համար վերականգնել բանակցությունները հենց նշված եռակողմ ձևաչափով»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանության մեջ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS