TOP նոր
» » » Մոսկվան ողջունում է Բաքվի՝ ԼՂ հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու փորձերը. Լավրով

Մոսկվան ողջունում է Բաքվի՝ ԼՂ հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու փորձերը. Լավրով

16-01-2019, 16:00 Դիտումներ: Լեռնային Ղարաբաղ, Ռուսաստան, Ադրբեջան
16 Հունվար 2019, 16:00 - NovostiNK
Մոսկվան ողջունում է Բաքվի՝ ԼՂ հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու փորձերը. Լավրով

Մոսկվան ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու Բաքվի փորձերը եւ հույս ունի, որ հայ գործընկերները ի պատասխան նույն դիրքորոշումը կարտահայտեն: Այս մասին 2018 թ-ն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Հատկանշական է, որ հենց այսօր՝ հունվարի 16-ին, Փարիզում տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Լավրովի խոսքով, պետք է ամեն կերպ խրախուսել կարգավորման հարցում լուծումներ գտնելու պատրաստակամության մասին Բաքվից հնչող հայտարարությունները: «Հույս ունեմ, որ մեր հայ գործընկերները ի պատասխան նույն դիրքորոշումը կարտահայտեն», - հավելել է նա՝ նշելով, որ ՀՀ-ում անցած տարի տեղի ունեցած իշխանափոխության պատճառով Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, աշխատանքը սահմանափակվել է հանդիպումներով, որոնք ավելի շատ ճանաչողական բնույթ ունեին:

«Այս ամիս կկայանա համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, այնպես որ, կարծում եմ, այս ուղղությամբ ևս մենք կկարողանանք մեր ավանդը ներդնել խնդրի կարգավորման համար», - ասել է նա։

«Ղարաբաղյան հակամարտությունը հին, կարելի է ասել՝ հնացած հակամարտություն է, բայց, իհարկե, այստեղ էլ կարելի է գտնել լուծում, եթե Բաքուն և Երևանը ունենան քաղաքական կամք և լինի միջազգային աջակցություն, այդ թվում՝ համանախագահ երկրների աջակցությունը», - ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS