TOP նոր
» » » Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պատվիրակության հետ

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պատվիրակության հետ

13-09-2019, 11:41 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
13 Սեպտեմբեր 2019, 11:41 - NovostiNK
Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պատվիրակության հետ՝ կառույցի ղեկավար Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը եւ ԱՀ «Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն Մերի Դավթյանը, քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS