TOP նոր
» » » Ադրբեջանը կրկին թիրախավորել է քաղաքացիական օբյեկտներ. գիշերը Մարտակերտում այրվել է բնակարան

Ադրբեջանը կրկին թիրախավորել է քաղաքացիական օբյեկտներ. գիշերը Մարտակերտում այրվել է բնակարան

13-10-2020, 10:46 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
13 Հոկտեմբեր 2020, 10:46 - NovostiNK
Ադրբեջանը կրկին թիրախավորել է քաղաքացիական օբյեկտներ. գիշերը Մարտակերտում այրվել է բնակարան


Ադրբեջանը հոկտեմբերի 12-ի հույս 13-ի գիշերը շարունակել է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը՝ Ասկերան, Մարտունի և Մարտակերտ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Գիշերն անհանգիստ է եղել Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում։ Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի բնակավայրերը` խախտելով մարդասիրական նպատակով հոկտեմբերի 10 -ին հայտարարված հրադադարի պահպանման ռեժիմը։ Գիշերը թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ։ Մարտակերտում այրվել է մեկ բնակարան»,- նշել է Պողոսյանը։

Նա հայտնել է, որ զոհեր ու վիրավորներ չկան։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS