TOP նոր
» » » Լավրովն անհրաժեշտ է համարում ռուս դիտորդների առկայությունը ԼՂ գոտում հրադադարի պահպանման համար

Լավրովն անհրաժեշտ է համարում ռուս դիտորդների առկայությունը ԼՂ գոտում հրադադարի պահպանման համար

14-10-2020, 12:21 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
14 Հոկտեմբեր 2020, 12:21 - NovostiNK
Լավրովն անհրաժեշտ է համարում ռուս դիտորդների առկայությունը ԼՂ գոտում հրադադարի պահպանման համար


Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի պահպանման նպատակով պետք է լինեն ռուս ռազմական դիտորդներ, սակայն վերջին խոսքը պետք է ասեն հակամարտության կողմերը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին ուղիղ եթերում ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ կրակի դադարեցման համաձայնությունից հետո ռազմական գործիչներն արդեն «գետնի վրա» պետք է որոշեն, ինչ կոնկրետ քայլեր են անհրաժեշտ դրա համար, ով պետք է օբյեկտիվորեն հսկի՝ ինչպես են կողմերը հետևում հրադադարի ռեժիմին: Նա այդ հարցում կապի մեջ է եղել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ, իրենց պաշտոնակիցների հետ կապ է հաստատել Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Լավրովի գնահատմամբ՝ հոկտեմբերի 9-10 հրադադարի հաստատման նպատակով անցկացված քննարկումները եղել են ունիկալ, վճռական պահին իր ներդրումն ունեցել է ՌԴ նախագահը, որը զանգահարել է, իսկ Շոյգուն էլ միացել է բանակցություններին և նշել, որ հրադադարի հաստատումը բավարար չի լինի, եթե վերահսկողության մեխանիզմեր չլինեն:

Լավրովի համոզմամբ՝ ԼՂ-ում հնարավոր է հասնել քաղաքական լուծման, սակայն համաձայնությունները պետք է անպայման պահպանվեն նաև «գետնի վրա»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS