TOP նոր
» » » ՌԴ-ի եւ ԵՄ-ի պաշտոնյաները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հրադադարի անհրաժեշտությունը

ՌԴ-ի եւ ԵՄ-ի պաշտոնյաները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հրադադարի անհրաժեշտությունը

15-10-2020, 12:28 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
15 Հոկտեմբեր 2020, 12:28 - NovostiNK
ՌԴ-ի եւ ԵՄ-ի պաշտոնյաները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հրադադարի անհրաժեշտությունը


Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն եւ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությունը եւ ընդգծել հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի վերաբերյալ համաձայնությունը հայկական եւ ադրբեջանական կողմերը ձեռք են բերել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդգծվեց հումանիտար հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի շուրջ համաձայնությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում ձեռք բերվեց հոկտեմբերի 10-ին»,- ասված Է հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած կոնսուլտացիաների արդյունքների վերաբերյալ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS