TOP նոր
» » » Մարտունի, Այգեհովիտ, Իշխանաձոր. Ադրբեջանը կրկին թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները

Մարտունի, Այգեհովիտ, Իշխանաձոր. Ադրբեջանը կրկին թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները

19-10-2020, 12:13 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
19 Հոկտեմբեր 2020, 12:13 - NovostiNK
Մարտունի, Այգեհովիտ, Իշխանաձոր. Ադրբեջանը կրկին թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները


Ադրբեջանական կողմը հոկտեմեբերի 18-ի լույս 19-ի գիշերը կրկին կրակ է բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճաների պետական ծառայությունից հայտնում են, որ հրթիռակոծվել են մասնավորապես Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։

«Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ՝ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։ Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են»,- նշում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS