TOP նոր
» » » Մենք շարունակելու ենք խիստ կերպով պատասխանել այդ քաղաքականությանը. Սեյրան Օհանյան

Մենք շարունակելու ենք խիստ կերպով պատասխանել այդ քաղաքականությանը. Սեյրան Օհանյան

28-10-2013, 22:30 Դիտումներ: Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան
28 Հոկտեմբեր 2013, 22:30 - NovostiNK
Մենք շարունակելու ենք խիստ կերպով պատասխանել այդ քաղաքականությանը. Սեյրան ՕհանյանՀՀ պաշպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Ազգային ժողովում ճեպազրույցում անդրադարձավ Հայաստանի և ԼՂՀ սահմաններին զինադադարի խախտումներին: Վերջին միջադեպը քննարկվեց, երբ Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածի ադրբեջանական զինուժը կրակ էր բացել ավտոճանապարհով ընթացող մեքենաների վրա, որի հետևանքով զոհվել էր մեկ և վիրավորվել էին 3 զինծառայողն:

Նա նշեց, որ վերջին շրջանի այս լարվածությունը համընկնում է Ադրբեջանի ներքաղաքական անցուդարձի հետ: Սեյրան Օհանյանի խոսքով՝ հայկական կողմի փորձերը՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, չի ընդունվում Ադրբեջանի ղեկավարության կողմից:

«Նրանք փորձել են կրկին ապակայունացնել իրավիճակը՝ իրենց մասին հիշեցնելու համար: Հայ հրամանատարները սառնասրտորեն գնահատում են ցանկացած իրավիճակի փոփոխություն և համապատասխան պատժիչ միջոցառումներ ձեռնարկում»,- ասաց նախարարը:

Պառավաքարի դեպքի հետ կապված Սեյրան Օհանյանը նշեց, որ մեր հրամանատարները արդեն իսկ խիստ կերպով պատասխանել են, և մենք շարունակելու ենք խիստ կերպով պատասխանել այդ քաղաքականությանը: «Երեկ եղել եմ դեպքի վայրում, ուսումնասիրել և դիրքի իրավիճակը, և ճանապարհային ցանցը»,- ասաց նա՝ հավելելով, որ հրամանատարական կազմը պատրաստ է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել՝ իրավիճակը հանդարտ պահելու համար։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS