TOP նոր
» » » Հերթական խախտումը. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով 5 հրետանային արկ. ՊՆ խոսնակ

Հերթական խախտումը. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով 5 հրետանային արկ. ՊՆ խոսնակ

26-10-2020, 08:44 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
Հերթական խախտումը. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով 5 հրետանային արկ. ՊՆ խոսնակ


26 Հոկտեմբեր 2020, 08:44 - NovostiNK
Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեղանյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարություն է տարածվել, որտեղ ասվում է. «Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:

Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:

Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS