TOP նոր
» » » Ադրբեջանը «Սմերչ»-ից հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ

Ադրբեջանը «Սմերչ»-ից հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ

26-10-2020, 13:57 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
26 Հոկտեմբեր 2020, 13:57 - NovostiNK
Ադրբեջանը «Սմերչ»-ից հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ


Ադրբեջանը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: Այս մասին հայտարարում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

«Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ:

ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար»,-հայտնել է ՊՆ-ն:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS