TOP նոր
» » » Ջալալ Հարությունյանի կյանքին վստանգ չի սպառնում. Արցախի նախագահի խոսնակ

Ջալալ Հարությունյանի կյանքին վստանգ չի սպառնում. Արցախի նախագահի խոսնակ

27-10-2020, 09:14 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
27 Հոկտեմբեր 2020, 09:14 - NovostiNK
Ջալալ Հարությունյանի կյանքին վստանգ չի սպառնում. Արցախի նախագահի խոսնակ


Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումից հետո այժմ ինտենսիվ բուժման կուրս է անցնում:Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։ Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումից հետո այժմ ինտենսիվ բուժման կուրս է անցնում։ Նա շուտով կվերադառնա բանակի շարքեր։ Այդ ծանր պարտականությունների կատարումը Նախագահ Հարությունյանը վստահել է գեներալ Արզումանյանին։ Ստեղծված պատերազմական ծանր իրավիճակում, իսկապես, շատ են անելիքները։ Հաջողություն և կորով Ձեզ պարոն գեներալ»,-նշել է Վահրամ Պողոսյանը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից` պայմանավորված մարտական դիրքում ստացած վիրավորումով։ Մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ նրան շնորհելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS