TOP նոր
» » » Ասկերանի վերին ենթաշրջանում կայուն լարվածությունը դեռ պահպանվում է. Արցախի ԱԻՊԾ

Ասկերանի վերին ենթաշրջանում կայուն լարվածությունը դեռ պահպանվում է. Արցախի ԱԻՊԾ

27-10-2020, 09:18 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
27 Հոկտեմբեր 2020, 09:18 - NovostiNK
Ասկերանի վերին ենթաշրջանում կայուն լարվածությունը դեռ պահպանվում է. Արցախի ԱԻՊԾ


Արցախի բոլոր բնակավայրերում հոկտեմբերի 26-ի լույս 27- ի գիշերը համեմատաբար հանգիստ է եղել։ Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Ասկերանի վերին ենթաշրջանում, ընդհանուր առմամբ, կայուն լարվածությունը դեռ պահպանվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։ Ադրբեջանական կողմը, ժամը 08:45-ի սահմաններում, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ: Հոկտեմբերի 26- երեկոյան հակառակորդը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծել է Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS