TOP նոր
» » » Տեղային նշանակության մարտեր են ընթանում Արցախի ճակատային գծի որոշ ուղղություններում

Տեղային նշանակության մարտեր են ընթանում Արցախի ճակատային գծի որոշ ուղղություններում

27-10-2020, 09:21 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
27 Հոկտեմբեր 2020, 09:21 - NovostiNK
Տեղային նշանակության մարտեր են ընթանում Արցախի ճակատային գծի որոշ ուղղություններում


Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:

«Երեկոյան թշնամական ուժերն ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահպանելով վերահսկողության ներքո»,-նշում են ՊՆ-ից։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS