TOP նոր
» » » Ադրբեջանը վերսկսել է Ստեփանակերտի հրթիռակոծումը

Ադրբեջանը վերսկսել է Ստեփանակերտի հրթիռակոծումը

29-10-2020, 11:28 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
29 Հոկտեմբեր 2020, 11:28 - NovostiNK
Ադրբեջանը վերսկսել է Ստեփանակերտի հրթիռակոծումը


Ադրբեջանը վերսկսել է Ստեփանակերտի հրթիռակոծումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, միացվել էր օդային տագնապի ազդանշանը, որից հետո Արցախի մայրաքաղաքը կրկին հայտնվել է հակառակորդի հավածների տակ:

«Արմենպրես»-ը մանրամասներ կհայտնի վնասների չափի և կիրառվող զինատեսակի վերաբերյալ:

10.59 - Ստեփանակերտում կրկին պայթյունների ձայներ են լսվում: Օդային տագնապի ազդանշանը շարունակվում է:

11.14 - Արցախի ՊՆ-ն հայտարարում է. «Ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:

Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS