TOP նոր
» » » Թշնամին երկու գրոհային խմբերի կազմով հարձակման փորձ է արել հյուսիսային հատվածում, բայց ոչնչացվել է. ՊԲ

Թշնամին երկու գրոհային խմբերի կազմով հարձակման փորձ է արել հյուսիսային հատվածում, բայց ոչնչացվել է. ՊԲ

5-11-2020, 09:07 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
5 Նոյեմբեր 2020, 09:07 - NovostiNK
Թշնամին երկու գրոհային խմբերի կազմով հարձակման փորձ է արել հյուսիսային հատվածում, բայց ոչնչացվել է. ՊԲ


Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ թշնամական ուժերը առանձնակի ակտիվություն են դրսևորել արևելյան, հարավ-արևելյան ու հարավային ուղղություններում: Հակառակորդի գրոհային խմբերի կողմից ձեռնարկված բազմակի գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կասեցվել են: Թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ:

Հակառակորդը երկու գրոհային խմբերի կազմով հարձակման փորձ է ձեռնարկել նաև հյուսիսային հատվածում, որոնք ժամանակին հավաստանշվել և ոչնչացվել են բանակային ստորաբաժանումների կողմից: Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակել են մնալ թշնամական ուժերի հրթիռահրետանային կրակի թիրախային գոտում:

Ներկա պահին թշնամական ուժերի՝ հարձակման փորձերը նշված ուղղություններում շարունակվում են:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS