TOP նոր
» » » Գիշերը բոլոր ուղղությունները մարտերը շարունակվել են. Շուշիի եւ Բերձորի ուղղություններով թշնամին լուրջ կորուստներ է կրել

Գիշերը բոլոր ուղղությունները մարտերը շարունակվել են. Շուշիի եւ Բերձորի ուղղություններով թշնամին լուրջ կորուստներ է կրել

6-11-2020, 10:40 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
6 Նոյեմբեր 2020, 10:40 - NovostiNK
Գիշերը բոլոր ուղղությունները մարտերը շարունակվել են. Շուշիի եւ Բերձորի ուղղություններով թշնամին լուրջ կորուստներ է կրել


Նոյեմբերի 5-ին եւ լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են:

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել եւ թշնամական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արեւելյան, հարավային ու հարավ-արեւմտյան հատվածներում:

Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը նույնպես կասեցվել են: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաեւ հարավ-արեւմտյան՝ Բերձորի հատվածում:

Ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը հրթիռահետանային հարվածներ է հասցրել նաեւ Արցախի խաղաղ բնակավայրերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:

Հարձակողական գործողությունները թշնամական ուժերի կողմից ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են: Բանակային ստորաբաժանումները լիարժեք կերպով վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը եւ քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերի հետագա հայտնաբերման եւ կրակային խոցման ուղղությամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS