TOP նոր
» » » Սեյրան Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել ադրբեջանցիների համար. Վահրամ Պողոսյան

Սեյրան Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել ադրբեջանցիների համար. Վահրամ Պողոսյան

7-11-2020, 10:54 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
7 Նոյեմբեր 2020, 10:54 - NovostiNK
Սեյրան Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել ադրբեջանցիների համար. Վահրամ Պողոսյան


Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հերքում է գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի վիրավորվելու մասին ադրբեջանական հերթական կեղծ լուրերը: «Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է: Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները»,-նշում է Պողոսյանը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս հրապարակել էր լուսանկար Շուշիում անցկացվող հանդիպումից, որին ներկա էր նաև Սեյրան Օհանյանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS