TOP նոր
» » » Ինտենսիվ մարտեր են եղել Շուշի-Քարին տակ հատվածում. ՊԲ-ն հաջողությամբ կասեցրել է հարձակման փորձերը

Ինտենսիվ մարտեր են եղել Շուշի-Քարին տակ հատվածում. ՊԲ-ն հաջողությամբ կասեցրել է հարձակման փորձերը

7-11-2020, 10:56 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
7 Նոյեմբեր 2020, 10:56 - NovostiNK
Ինտենսիվ մարտեր են եղել Շուշի-Քարին տակ հատվածում. ՊԲ-ն հաջողությամբ կասեցրել է հարձակման փորձերը


Արցախի ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը մարտական գործողությունները շարունակվել են: Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում: Բանակային ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ:

«Նշված ժամանակահատվածում առանձնահատուկ արդյունավետությամբ աչքի են ընկել հատկապես ՊԲ հրետանային ստորաբաժանումները: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: Անփոփոխ է մնացել նաև մարտական գործողություններին զուգահեռ հանրապետության խաղաղ բնակավայրերը հրթիռահրետանային կրակով թիրախավորելու՝ թշնամական ուժերի մարտավարությունը: Հարավ-արևելյան և հարավային ուղղություններում ՊԲ ուժերի կողմից խոցվել է նաև թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 ԱԹՍ:

Թշնամական ուժերի կողմից հարձակման փորձերը հիմնական ուղղություններում շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները անհրաժեշտ միջոցառումներ են իրականացնում դրանք կասեցնելու, հակառակորդի խմբավորումների հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ»,-նշել են Արցախի ՊՆ-ից:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS