TOP նոր
» » » Շուշիում ավերածությունները շատ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին

Շուշիում ավերածությունները շատ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին

8-11-2020, 09:16 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
8 Նոյեմբեր 2020, 09:16 - NovostiNK
Շուշիում ավերածությունները շատ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին


Բերդաքաղաք Շուշիում ավերածությունները շատ են, բայց քաղաքը դիմանում է թշնամու հարվածներին: Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը։

«Թեպետ քաղաքում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին»,- նշում են ծառայությունից։

Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում։ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS