TOP նոր
» » » Ռուս խաղաղապահներով հինգ ինքնաթիռ է թռել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Ռուս խաղաղապահներով հինգ ինքնաթիռ է թռել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

10-11-2020, 08:26 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
10 Նոյեմբեր 2020, 08:26 - NovostiNK
Ռուս խաղաղապահներով հինգ ինքնաթիռ է թռել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն


Ռուս խաղաղապահներով առաջին չորս Իլ-76 ինքնաթիռները Ուլյանովսկից ուղեւորվել են Լեռնային Ղարաբաղ: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առաքելությունների տարածք ռուս խաղաղապահներ տեղափոխող Իլ-76 առաջին չորս ինքնաթիռները օդ են բարձրացել «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից: Օդանավերում գտնվում են խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը, տրանսպորտային միջոցներ, զրահամեքենաներ եւ նյութական միջոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ հայտնի է դարձել հինգերորդ ինքնաթիռի մեկնելու մասին:

Պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ ընդհանուր առմամբ 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմեքենա եւ հատուկ տեխնիկա կտեղափոխվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմ տեղակայելու համար:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS