TOP նոր
» » » Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում անելիքները շատ են. ԱԻՊԾ

Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում անելիքները շատ են. ԱԻՊԾ

10-11-2020, 11:19 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
10 Նոյեմբեր 2020, 11:19 - NovostiNK
Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում անելիքները շատ են. ԱԻՊԾ


ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԻՊԾ լրատվական բաժնից։

«Սեպտեմբերի 27-ից ավելի ուժեղացված ռեժիմով աշխատող փրկարարներն անցած պատերազմական օրերի ընթացքում իրենց վերապահված բարդ առաջադրանքները կատարել են անվերապահ նվիրումով:

Բայց, Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում անելիքները շատ են:

Ստեղծված իրավիճակում ծառայության տնօրենը հստակ առաջադրանքներ ու հանձնարարականներ է տվել ինչպես չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման, այնպես էլ հրդեհների ու հրթիռակոծության հետևանքով վնասված ենթակառուցվածքների անվտանգության հարցերով զբաղվելու մասով:

Վնասների չափը կգույքագրվի:

Կարեն Սարգսյանը ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել փրկարար ուժերին, Արցախի համար ամենադժվար օրերին՝ հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու համար»,- ասված է տարածված հաղորդագրությունում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS