TOP նոր
» » » ՊԲ ստորաբաժանումները «Եղնիկներ» զորամասում շարունակելու են իրականացնել մարտական հերթապահություն

ՊԲ ստորաբաժանումները «Եղնիկներ» զորամասում շարունակելու են իրականացնել մարտական հերթապահություն

13-11-2020, 15:14 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
13 Նոյեմբեր 2020, 15:14 - NovostiNK
ՊԲ ստորաբաժանումները «Եղնիկներ» զորամասում շարունակելու են իրականացնել մարտական հերթապահություն


Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ ստորաբաժանումները «Եղնիկներ» զորամասում շարունակում և շարունակելու են իրականացնել մարտական հերթապահություն:

«Համացանցում ակտիվորեն շահարկվող լուրերն այն մասին, թե իբր «Եղնիկներ» զորամասի մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմը պետք է լքի զբաղեցրած դիրքերը և որին իբր ընդդիմանում է հրամանատար Կարեն Ջալավյանը, իրականությանը չի համապատասխանում: Տվյալ տեղամասում ՊԲ ստորաբաժանումները շարունակում և շարունակելու են իրականացնել մարտական հերթապահություն»,- նշել է Պաշտպանության բանակը:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS