
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հետաքրքրված է Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցերում համագործակցության զարգացմամբ, ТАСС-ի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռութ Հեթերինգտոնը՝ նոյեմբերի 17-ին կազմակերպության նախագահ Պետեր Մաուրերի Մոսկվա կայանալիք այցի կապակցությամբ։
«Նախագահ Պետեր Մաուրերը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հրավերով պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա։ Քննարկվող հարցերից մեկն է մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ ԿԽՄԿ-ն ակնկալում է մարդասիրական տեսանկյունից անհանգստացնող մտքերի փոխանակում», - ասել է նա։
Ինչպես ընդգծել է Հեթերինգտոնը՝ կառույցն ակնկալում է հետագա համագործակցության խորացում, որպեսզի հնարավոր լինի մեղմել հակամարտության ազդեցությունը քաղաքացիական անձանց վրա և ավելի լավ հոգալ նրանց կարիքները։ Բացի այդ, ԿԽՄԿ-ում ցանկանում են քննարկել նաև հակամարտության ընթացքում ձերբակալված անձանց ու զոհերի դիերի փոխանակման գործընթացում կազմակերպության՝ որպես չոզոք միջնորդի դերի ամրապնդման գործնական ձևերը։
Պետեր Մաուրերը կմեկնի Մոսկվա նոյեմբերի 17-ին: Նա կհանդիպի ՌԴ ԱԳ, Պաշտպանության ու ԱԻ նախարարությունների ներկայացուցիչների հետ։