TOP նոր
» » » Նոյեմբերի 17-ին 502 մարդ ՀՀ-ից վերադարձել է Ստեփանակերտ

Նոյեմբերի 17-ին 502 մարդ ՀՀ-ից վերադարձել է Ստեփանակերտ

18-11-2020, 09:40 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
18 Նոյեմբեր 2020, 09:40 - NovostiNK
Նոյեմբերի 17-ին 502 մարդ ՀՀ-ից վերադարձել է Ստեփանակերտ


Հայաստանից նոյեմբերի 17-ին 502 փախստական է վերադարձել Ստեփանակերտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ 24 ավտոբուսից բաղկացած շարասյունը Երևանից ուղևորվել է Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ:

Փախստականների անվտանգ վերադարձը և իրենց տներ վերադարձող խաղաղ բնակիչների՝ շփման գծի ուղղությամբ տեղաշարժի անվտանգության ապահովումը կազմակերպվում է Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ղեկավարմամբ և վերահսկմամբ:

Նշվում է, որ նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 1700 բնակիչ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց տները:

Ավտոբուսների անվտանգ տեղաշարժն ապահովել են ռուս զինծառայողները:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS