TOP նոր
» » » ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել ՌԴ ԶՈւ-ի օգտագործմանը խաղաղապահ առաքելությանը Ղարաբաղում

ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել ՌԴ ԶՈւ-ի օգտագործմանը խաղաղապահ առաքելությանը Ղարաբաղում

18-11-2020, 10:50 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
18 Նոյեմբեր 2020, 10:50 - NovostiNK
ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել ՌԴ ԶՈւ-ի օգտագործմանը խաղաղապահ առաքելությանը Ղարաբաղում


Սենատորները հավանություն են տվել Ռուսաստանի զինված ուժերի օգտագործմանը խաղաղապահ առաքելության իրականացման համար Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սահմանադրության համաձայն` ռազմական կոնտինգենտի ներդրման հարցը որոշում է Դաշնային խորհուրդը, սակայն ռուս խաղաղապահներն արդեն գտնվում են տարածաշրջանում:

Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ն բացատրել է սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը, նախագահն իրավունք ուներ առանց վերին պալատի համաձայնության խաղաղապահ ուժերին օպերատիվ կերպով ուղարկել Ղարաբաղ, քանի որ այնտեղ ռուսներ են սպանվել:

Կլիշասը նաեւ հիշեցրել է, որ այս դեպքում բանակն օգտագործելու համար Դաշնային Խորհրդի համաձայնությունն անհրաժեշտություն էր, քանի որ խոսքը ոչ թե օպերատիվ ռազմական իրավիճակի, այլ մի քանի տարի տեւողությամբ պլանային միջոցառման մասին է:

Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքերի խաղաղապահ մանդատը նախատեսված է հինգ տարի ժամկետով` երկարաձգման հնարավորությամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS