TOP նոր
» » » Լավրովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Կասպրշիկի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Լավրովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Կասպրշիկի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

19-11-2020, 07:47 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
19 Նոյեմբեր 2020, 07:47 - NovostiNK
Լավրովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Կասպրշիկի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը


Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ առկա իրավիճակը, որը ստեղծվել է կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև համաձայնության ստորագրումից հետո:

Քննարկվել են նաև երեք երկրների հետագա միջնորդական ջանքերի համակարգման հարցերը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS