TOP նոր
» » » Որևէ մեկը չի կարող վերացնել Արցախում երջանիկ ապրելու երեխայի իրավունքը․ Թաթոյան

Որևէ մեկը չի կարող վերացնել Արցախում երջանիկ ապրելու երեխայի իրավունքը․ Թաթոյան

21-11-2020, 08:54 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
21 Նոյեմբեր 2020, 08:54 - NovostiNK
Որևէ մեկը չի կարող վերացնել Արցախում երջանիկ ապրելու երեխայի իրավունքը․ Թաթոյան


Նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Կոտայքի մարզում գտնվող «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ, որտեղ այս պահին գտնվում են նաև Ստեփանակերտի, Քաշաթաղի, Բերձորի հաստատություններից տեղափոխված երեխաներ։

Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է երեխաների խնամքի կազմակերպմանը, որը հիմնված է երեխաների կրթական, հոգեբանական, սոցիալական, առողջական և այլ կարիքներին աջակցություն ցույց տալու վրա։

«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղի տնօրեն և Արցախի երեխաների հաստատության տնօրենի ուղեկցությամբ Պաշտպանը շրջել է հաստատության տարածքում տեղակայված կացարաններով, ծանոթացել երեխաների հետ։ Երեխաները Պաշտպանին տեղեկացրել են, որ հաճախում են համայնքի դպրոց, իսկ նախադպրոցական կրթությունը կազմակերպվում է հաստատությունում։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է բարեգործական հիմնադրամի աշխատանքն ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի երեխաներին աջակցություն տրամադրելու գործում՝ շեշտելով, որ երեխաներին առնչվող հարցերում պետք է մշտապես հաշվի առնել նրանց լավագույն շահը։

Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից նախաձեռնված ռազմական գործողությունների ընթացքում և դրանց արդյունքում ականատես եղանք երեխաների իրավունքների կոպտագույն խախտումների, ինչպես նաև այդ կապակցությամբ միջազգային հանրության կողմից ոչ պատշաճ և ոչ համաչափ արձագանքի։

Վերացական և հռչակագրային բնույթ ունեցող կոչերից առավել կարևոր է երեխաների իրավունքների ակնհայտ խախտումների վերացումը և դրանց բացառման ուղղությամբ գործուն միջոցների ձեռնարկումն ինչպես ներպետական իրավասու մարմինների, այնպես էլ միջազգային հանրության, հատկապես՝ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS