TOP նոր
» » » Առանց կռվի հանձնում ենք 4564 քառակուսի կիլոմետր, երբ 44 օրվա պատերազմի արդյունքում թշնամին գրավել է 3716. Բալյան

Առանց կռվի հանձնում ենք 4564 քառակուսի կիլոմետր, երբ 44 օրվա պատերազմի արդյունքում թշնամին գրավել է 3716. Բալյան

22-11-2020, 12:44 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
Առանց կռվի հանձնում ենք 4564 քառակուսի կիլոմետր, երբ 44 օրվա պատերազմի արդյունքում թշնամին գրավել է 3716. Բալյան


22 Նոյեմբեր 2020, 12:44 - NovostiNK
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.

«Պատմության մեջ բացառիկ արդյունք է, չգտա երկրորդը, ուղղակի չկա, գոյություն չունի։ Մենք առանց կռվի հանձնում ենք 4564 քառակուսի կիլոմետր, երբ 44 օր տևած պատերազմի արդյունքում թշնամին գրավել է 3716 քառակուսի կիլոմետր։ Նույնիսկ այս տվյալներն իրական չեն, որովհետև հենց ադրբեջանցիների հրապարակած պաշտոնական հաղորդագրություններով, որոնք, ի դեպ, ըստ օրերի պահել եմ, նրանք գրավել էին շատ ավելի քիչ։

Ես գիտեի, որ մեզ ապուշացրել են այս տարիներին, բայց պարզվում է անհույս լավատես եմ եղել։ Անգամ 1918 թվականի հունիսի 4֊ի Բաթումի, 1920 թվականի դեկտեմբերի 2֊ի Ալեքսանդրապոլի պայմանագրերը այսչափ ստորացուցիչ ու ամոթալի չեն եղել։ Մոռացա ասել, բանակի սարսափելի վատ վիճակի մասին պատմողները, հուսով եմ, կկարողանան որևէ կերպ մեկնաբանել ադրբեջանական զորքերում տիրող վիճակը, դուրս գրված ու պահեստներում որպես մետաղական ջարդոն նետված Т-55 տանկերի հայտնությունը ռազմաճակատում վերջին օրերին, երկրով մեկ խստագույն կարանտինային ռեժիմը, բազմաթիվ քաղաքներում, իսկ մայիսի 8֊ին նաև մայրաքաղաք Բաքվում, պարետային ժամի սահմանումը, և լիքը այլ բաներ։

Ցավում եմ, իսկապես ցավում եմ, 873 տարի անկախությունից զրկված ժողովուրդը Ցեղասպանությունից և պսեվդոանկախ քաղաքական գոյությունից հետո ճակատագրի նվերով սեփական իրապես անկախ պետությունը ստեղծելու երազը իր ձեռքով սպանեց։ Ստի, կեղծիքի ու հանցագործությունների արյան վրա կառուցեցինք մի պետական համակարգ, որ ոչ մի օր իր քաղաքացու հետ չկարողացավ լինել ազնիվ ու արդար։ Գուցե հիմա հայտնվեն մարդիկ, ովքեր էլի կխոսեն անկախության արժեքից, անկախ պետության գաղափարից, լո՞ւրջ։ Վստահ եմ, մեր իսկ ձեռքերով քանդում են այն ապագայի տեսլականը, որը մեզ դարերով պահպանեց որպես ազգ, անկախության ու ազատության պայքարի ունակ ժողովուրդ, սեփական անկախ պետության արժանի։

Ու երբ ավարտեն, ինքներս կատու դարձած կմտնենք հարևան կայսրություններից մեկի կազմ որպես լավագույն դեպքում ինքնավար մարզ, վիլայեթ կամ օսթան, բայց այդ էլ ժամանակավոր կլինի։ Մենք դարերով սովորեցինք գաղթական լինել, գուցե սովորենք նաև հայրենազուրկի կարգավիճակին։ Պատմության մեջ շատ ունենք օրինակներ, երբ մեզ հավաքել տարել են ուրիշ երկիր, ցար Պետրոսը մեզ առաջարկում էր տեղափոխվել Ռուսիա, մեր Վասպուրականի թագավոր Սանատրուկը, երկիրը կտակեց Բյուզանդիային, ինքն էլ իր ժողովրդի հետ գաղթեց։

Պատահական չհիշեցի, մյուս տարի կլրանա հազար տարին, երբ 1 միլիոն հայկական բնակչությամբ թագավորությունը բռնակցվեց Բյուզանդիային ու դարձավ կայսերական սահմանային երկրամաս։ Սիմվոլիզմի դարաշրջանում ենք ապրում կարծես»։

Առանց կռվի հանձնում ենք 4564 քառակուսի կիլոմետր, երբ 44 օրվա պատերազմի արդյունքում թշնամին գրավել է 3716. Բալյան

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS