TOP նոր
» » » Վնասազերծվել է 870 կասետային, հրթիռային և հարվածային ռումբեր ու ականներ

Վնասազերծվել է 870 կասետային, հրթիռային և հարվածային ռումբեր ու ականներ

22-11-2020, 15:00 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
22 Նոյեմբեր 2020, 15:00 - NovostiNK
Վնասազերծվել է 870 կասետային, հրթիռային և հարվածային ռումբեր ու ականներ


Սակրավորական խմբերը շարունակում են հետպատերազմական Արցախը դարձնել առավել անվտանգ: Չպայթած ռումբերի եւ ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման գործընթացը շարունակվում է Ստեփանակերտում և բոլոր բնակավայրերում՝ տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն:

«ԱՀ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում սեպտեմբերի 27-ից մինչև այսօր պայթուցիկ նյութերի վերաբերյալ ստացվել է երկու հազարից ավելի ահազանգ: Դրանց մեծ մասն արդեն պայթած վիճակում է եղել և որևէ վտանգ չէր ներկայացրել:

Ընդհանուր առմամբ ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները վնասազերծել են 870 կասետային, հրթիռային և հարվածային ռումբեր, ինչպես նաև ականանետի ականներ»,- հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS