TOP նոր
» » » Ղարաբաղ են ուղեւորվել ՌԴ պաշտպանության նախարարության հակաականային մասնագետները

Ղարաբաղ են ուղեւորվել ՌԴ պաշտպանության նախարարության հակաականային մասնագետները

23-11-2020, 08:51 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
23 Նոյեմբեր 2020, 08:51 - NovostiNK
Ղարաբաղ են ուղեւորվել ՌԴ պաշտպանության նախարարության հակաականային մասնագետները


ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային ստորաբաժանումները ուղեւորվել են Ղարաբաղն ականազերծելու, հայտնում է ռուսական ռազմական գերատեսչությունը։

«Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124, Իլ-76 եւ Տու-154 ինքնաթիռները մերձմոսկովյան Չկալովի օդանավակայանից մասնագետներին, տեխնիկան եւ սպառազինությունը, ինչպես նաեւ Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի շներին տեեղափոխել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությունների գոտում խնդիրների իրականացման համար»,- նշված է հաորդագրության մեջ:

Երեւանի օդավակայաններ են տեղափոխվել ավելի քան 100 զինվորականներ, 13 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա, ներառյալ ականազերծման «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ, զրահափոխադրիչներ եւ զրահամեքենաներ։

Հավելվում է, որ անձնակազմն ու տեխնիկան երթ կկատարեն Երեւան-Գորիս-Ստեփանակերտ երթուղով եւ նշանակման վայր հասնելով կսկսեն ինժեներային հետախուզման, ականազործման եւ հակամարտության ժամանակ Ղարաբաղի առավել շատ տուժած շրջաններում պայթյունավտանգ իրերի ոչնչացման խնդիրների կատարումը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS