TOP նոր
» » » Օրերի կտրվածքով լուծում գտնելը հնարավոր չէ, որ մեր հայրենակիցները կարողանան վերադառնալ․ ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչ

Օրերի կտրվածքով լուծում գտնելը հնարավոր չէ, որ մեր հայրենակիցները կարողանան վերադառնալ․ ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչ

3-12-2020, 12:49 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
3 Դեկտեմբեր 2020, 12:49 - NovostiNK


Շուշեցիները, որոնք ավելի վաղ եկել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչություն, որպեսզի իրենց կեցավայրի եւ այլ խնդիրների մասին տեղեկություն ստանան, քիչ առաջ դուրս են եկան Հայաստանում Արցախի ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ։

«Որոշում կայացնողը մենք չենք, այլ համապատասխան մարմիններն են թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում։ Մենք ընդամենը մեր հերթին պետք է տեղեկացված լինենք մեր քաղքացիներին ինչ հուզող հարցեր կան, որպեսզի օպերատիվ ներկայացնենք որոշում կայացնողներրին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սերգեյ Ղազարյանը։

Ցուցակագրման աշխատանքներն ըստ նրա՝ բարդ գործընթաց է, եւ չի կարող ասել, թե քանի արցախցի է սպասում, որ իրենց կեցավայր տրամադրվի։

Սերգեյ Ղազարյանի խոսքով՝ արցախցիները հիմնականում դիմում են հենց կեցավայրի խնդրով։

«Մեզնից լավ եք տեղյակ, որ հարցերի շրջանակն այնքան լայն է, խոսքը մի քանի հազարավոր հայրենակիցների մասին է, ու արագ օրերի կտրվածքով լուծում գտնելը հնարավոր չէ, որպեսզի մեր հայրենակիցները հնարավորություն ունենան վերադառնան, բայց այն որ աշխատանքներ այդ ուղղությամբ գնում են՝ միանշանակ է»,- նշեց նա։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS