TOP նոր
» » » Ռուս խաղաղապահները սկսել են ականազերծել Ստեփանակերտի ծայրամասերը

Ռուս խաղաղապահները սկսել են ականազերծել Ստեփանակերտի ծայրամասերը

4-12-2020, 10:54 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
4 Դեկտեմբեր 2020, 10:54 - NovostiNK
Ռուս խաղաղապահները սկսել են ականազերծել Ստեփանակերտի ծայրամասերը


ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղանքի ինժեներական հետախուզման եւ ականազերծման ուղղությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Օրվա ընթացքում ռուս խաղաղապահները պայթունավտանգ առարկաների մաքրման աշխատանքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի հարավային ծայրամասում գտնվող խոշոր տեղանքի տարածքում: Տեղանքի ինժեներասակրավորական հետազոտության ընթացքում հայտնաբերվել է 10 կասետային զինամթերք:

Հայտնաբերված պայթուցիկ օբյեկտները, թողնված կամ չպայթած զինամթերքը տեղափոխվում են հատուկ սարքավորված պոլիգոն եւ ոչնչացվում են: Զինամթերքը, որը հնարավոր չէ անվտանգ տարհանել, ոչնչացվում է տեղում` անհրաժեշտ անվտանգության միջոցառումների ապահովմամբ: Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումների կողմից մաքրվել է ընդհանուր ավելի քան 45 հա տեղանք, ավելի քան 14 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 1120 պայթուցիկ առարկա:

Պատերազմից տուժած շրջաններում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: Վերջին օրվա ընթացքում վերականգնվել է ավելի քան 2000 մետր էլեկտրահաղորդման գիծ, էլեկտրահաղորդման յոթ հենք, 1600 մետր գազատար, 1200 մետր կապի գիծ եւ մեկ տրանսֆորմատորային ենթակայան:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS