TOP նոր
» » » Ռուսաստանյան խաղաղապահների համար նոր մոդուլային քաղաք է կառուցվել Բերդաշենում

Ռուսաստանյան խաղաղապահների համար նոր մոդուլային քաղաք է կառուցվել Բերդաշենում

11-01-2021, 10:56 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
11 Հունվար 2021, 10:56 - NovostiNK
Ռուսաստանյան խաղաղապահների համար նոր մոդուլային քաղաք է կառուցվել Բերդաշենում


Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսաստանցի խաղաղապահների համար նոր մոդուլային քաղաք է կառուցվել Բերդաշենում:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Լեռնային Ղարաբաղում 60 ռուս խաղաղապահի բնակության համար կառուցված մոդուլային քաղաքի մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարի տեղակալ բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովին: Ավելի վաղ ռուսաստանցի մասնագետները կարճ ժամկետում երկու մոդուլային քաղաք են կառուցել Ստեփանակերտում և Գետավան բնակավայրում»,- ասված է հաղորդագրությունում:

Յուրաքանչյուր մոդուլային քաղաքում առկա են մարզական համալիր, շոգեբաղնիք, բժշկական կենտրոն և այլն:

Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, 2020 թ. նոյեմբերի 10-ին, Երևանի ժամանակով ժամը 01:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS