TOP նոր
» » » Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանից ժամանած բժիշկ-փորձագետների

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանից ժամանած բժիշկ-փորձագետների

24-01-2021, 11:35 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
24 Հունվար 2021, 11:35 - NovostiNK
Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանից ժամանած բժիշկ-փորձագետների


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների:

Պատվիրակությունը գլխավորող բժիշկ Արամայիս Գալումյանը նշել է, որ քննարկումները շատ օգտակար էին համագործակցության կապերի ու մեխանիզմների ստեղծման ու զարգացման առումով: Գալումյանի խոսքով՝ Արցախի առողջապահական համակարգի առկա հիմնախնդիրներն արդյունավետորեն լուծելու գործում իրենց մասնակցությունը կունենան ՀՀ առողջապահության համակարգի առաջատար բազմաթիվ մասնագետներ, ովքեր ընդգրկվել են այդ նպատակով ձևավորված փորձագիտական խորհրդի մեջ, հայտնում են նախագահի աշխատակազմից:

Արայիկ Հարությունյանը կենսական նշանակության խնդիր է համարել Արցախում բարձրորակ առողջապահական ծառայությունների ապահովումը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS