TOP նոր
» » » Արցախի երեք շրջաններում «Թումո տուփեր» կտեղադրվեն

Արցախի երեք շրջաններում «Թումո տուփեր» կտեղադրվեն

21-02-2021, 09:26 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
21 Փետրվար 2021, 09:26 - NovostiNK
Արցախի երեք շրջաններում «Թումո տուփեր» կտեղադրվեն


ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և ԱՀ նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանն աշխատանքային այցի շրջանակներում այցելել են «Թումո» կենտրոն, որտեղ արդյունավետ հանդիպում են ունեցել «Թումոյի» հիմնադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ։

Այցի ընթացքում քննարկվել են Արցախում իրականացվելիք «Թումո» ծրագրի զարգացմանն ուղղված առաջարկներ՝ մասնավորապես Արցախի երեք շրջաններում «Թումո տուփեր» տեղադրելու հարցը:

Այն իրենից ներկայացնում է արբանյակային մինի կենտրոնների ցանց, որը հնարավորություն է տալիս քիչ ծախսերով հեշտ տեղաշարժվել տարածքում՝ հանդիսանալով որպես հագեցած կոնտեյներ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով առաջիկայում ստեղծել «Թումո տուփեր», որոնցից յուրաքանչյուրում կարող է տեղավորվել 320 աշակերտ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS