TOP նոր
» » » Բերձորի (Լաչինի) միջանցքը հսկում է ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանությունը

Բերձորի (Լաչինի) միջանցքը հսկում է ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանությունը

11-05-2021, 09:25 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
11 Մայիս 2021, 09:25 - NovostiNK
Բերձորի (Լաչինի) միջանցքը հսկում է ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանությունը


Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են իրականացնել Բերձորի միջանցքում հրադադարի ռեժիմի պահպանումը, երթևեկության անվտանգության ապահովումը, ինչպես նաև սննդամթերքի և տարատեսակ ապրանքներ տեղափոխումը: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ի կայքը:

Հաղորդագրությունում նշվում է, որ անցյալ տարվա նոյեմբերի 12-ից Արցախում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումն ամեն օր հսկում է Լաչինի միջանցքը: Պարեկային ծառայության նպատակը հրադադարի համաձայնագրի կատարման ընթացքի մոնիտորինգն է, տեղեկատվության հավաքագրումը, դիտակետերից տեսանելի տեղանքի ստուգումը և ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայության ապահովումը:

Բերձորի (Լաչինի) միջանցքը հսկում է ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանությունը

«Բերձորի միջանցքը ճանապարհ է, որը Ստեփանակերտ քաղաքը կապում է Հայաստանի հետ: Ռուսական խաղաղապահ զորակազմը, համաձայն պայմանավորվածությունների, այդ հատվածում վերահսկողություն է իրականացնում: Հսկողությունն իրականացվում է ոչ միայն ճանապարհին, այլև դրան հարակից 5 կիլոմետր լայնությամբ հատվածում»,-ասել է ռազմական ոստիկանության ստորաբաժանման սպա, փոխգնդապետ Իվան Կուզմինը:

«Միջանցքն ամեն օր հսկվում է: Բոլոր եղանակային պայմաններում: Ամենադժվար ժամանակահատվածը դեկտեմբեր-հունվար ամիսն էր, երբ Լաչինի միջանցքում մառախուղ էր, իսկ ճանապարհին՝ մերկասառույց»,-հավելել է նա:

«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության կատարած պարեկային երթուղիների օրական կազմում է մոտ 50 կիլոմետր: Լաչինի միջանցքում հսկելուց բացի, ռուսական խաղաղապահ զորամիավորման ռազմական ոստիկանության ստորաբաժանումը պարբերաբար մասնակցում է մարդասիրական գործողությունների անվտանգության ապահովմանը, ուխտագնացներին ուղեկցում է դեպի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ գտնվող Ամարաս և Դադիվանք վանական համալիրներ: Ուղեկցում է նաև ավտոշարասյունները, որոնցով տեղափոխվում է հումանիտար բեռ՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է Քարվաճառի շրջանի ենթակառուցվածքները վերականգնելու և այլ միջոցառումների համար»,- ասվում է հաղորդագրությանում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS