TOP նոր
» » » Ադրբեջանցիները 7 րոպե անընդմեջ Շոշում թիրախային կրակ են վարել ինժեներական աշխատանքներ կատարող անձնակազմի ուղղությամբ

Ադրբեջանցիները 7 րոպե անընդմեջ Շոշում թիրախային կրակ են վարել ինժեներական աշխատանքներ կատարող անձնակազմի ուղղությամբ

21-05-2021, 10:16 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
21 Մայիս 2021, 10:16 - NovostiNK
Ադրբեջանցիները 7 րոպե անընդմեջ Շոշում թիրախային կրակ են վարել ինժեներական աշխատանքներ կատարող անձնակազմի ուղղությամբ


Արցախի Հանրապետության Շոշ գյուղի մոտ ինժեներական աշխատանքներ իրականացնող բնակչի, ԱՀ ՊԲ զինծառայողների ուղղությամբ հակառակորդի կողմից կրակելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին տեղեկատվությաւն է տարածել դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ըստ աղբյուրի, 2021թ. մայիսի 17-ին՝ ժամը 17.05-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ, ազգային ատելության շարժառիթներով, երկու և ավելի անձանց սպանելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու նպատակներով հրաձգային զինատեսակների գործադրմամբ մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել N զորամասի պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերից մեկում ինժեներական աշխատանքներ կատարող ԱՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի բնակչի կողմից այդ պահին շահագործվող բազմաֆունկցիոնալ էքսկավատորի և մարտական դիրքի անձնակազմի ուղղությամբ:

Դրա արդյունքում ամբողջությամբ վնասվել են էքսկավատորեի դիմային և ձախ կողային դռան ապակիները՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Ըստ էության սպանությունների հանցագործությունն ավարտին չի հասցվել միայն այն պատճառով, որ աշխատանք կատարող քաղաքացիական անձը և ժամկետային զինծառայողներն այդ պահին կարողացել են պատսպարվել:

Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Հադրութի ՌՈ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերի, ինչպես նաև 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որով նախաքննություն ն իրականացվում է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 1-ին կայազորային քննչական բաժնում:

Ադրբեջանցիները 7 րոպե անընդմեջ Շոշում թիրախային կրակ են վարել ինժեներական աշխատանքներ կատարող անձնակազմի ուղղությամբ


Ադրբեջանցիները 7 րոպե անընդմեջ Շոշում թիրախային կրակ են վարել ինժեներական աշխատանքներ կատարող անձնակազմի ուղղությամբ



Աղբյուրը՝ panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS