TOP նոր
» » » ԱՀ ԱԱԾ. Արցախցիները զանգեր են ստացել Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիների կողմից

ԱՀ ԱԱԾ. Արցախցիները զանգեր են ստացել Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիների կողմից

28-06-2021, 13:40 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
28 Հունիս 2021, 13:40 - NovostiNK
ԱՀ ԱԱԾ. Արցախցիները զանգեր են ստացել Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիների կողմից


Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն հաստատում է՝ արցախցիները ադրբեջանցիներից ու թուրքերից հեռախոսազանգեր են ստանում։

«Վերջին օրերին, ԱՀ ԱԱԾ կոչից հետո, Ազգային անվտանգության ծառայությունում գրանցվել են Ադրբեջանի ու Թուրքիայի Հանրապետությունների քաղաքացիների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիներին ուղղված հեռախոսազանգերի դեպքեր։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում բացառապես զերծ մնալ նմանատիպ կասկածելի հեռախոսազանգերին պատասխանելուց և անմիջապես դիմել ԱՀ ԱԱԾ։

Միաժամանակ հորդորում ենք զերծ մնալ ապազգային գործելաոճից, չշահարկել ու բաց հարթակներում քննարկման առարկա չդարձնել այդօրինակ լուրերը, որոնց նպատակը Արցախի բնակչության մեջ վախի ու ապագայի հանդեպ անորոշ մթնոլորտի ստեղծումն է»,-ասված է ԱՀ ԱԱԾ տարածած հայտարարության մեջ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS