TOP նոր
» » » Արցախում հակառակորդը խախտել է հրադադարը. ադրբեջանական զինուժը նռնականետ է օգտագործել

Արցախում հակառակորդը խախտել է հրադադարը. ադրբեջանական զինուժը նռնականետ է օգտագործել

10-08-2021, 12:14 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
10 Օգոստոս 2021, 12:14 - NovostiNK
Արցախում հակառակորդը խախտել է հրադադարը. ադրբեջանական զինուժը նռնականետ է օգտագործել


Օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ: Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ-ն։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ ձեռքբերված պայմանավորվածություններին և զերծ մնալ իրադրության հետագա լարման ուղղված քայլերից:


Աղբյուրը՝ Pastimfo

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS