TOP նոր
» » » Հակառակորդի կրակոցներից հրդեհվել է Արցախի շուրջ 3 հա խոտածածկ. հակառակորդը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ

Հակառակորդի կրակոցներից հրդեհվել է Արցախի շուրջ 3 հա խոտածածկ. հակառակորդը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ

18-08-2021, 11:46 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
18 Օգոստոս 2021, 11:46 - NovostiNK
Հակառակորդի կրակոցներից հրդեհվել է Արցախի շուրջ 3 հա խոտածածկ. հակառակորդը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ


Օգոստոսի 17-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, հակառակորդի արձակած կրակոցների հետեւանքով հրդեհվել է Արցախի Հանրապետության հարավ-արեւմտյան սահմանին կից շուրջ 3 հեկտար մակերեսով հատվածի խոտածածկը: Այս մասին հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակը։

«Բռնկված հրդեհի մարման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ ավտոմեքենա, սակայն ադրբեջանական զինուժը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ՝ խոչընդոտելով կրակի մարման աշխատանքներին:

Հակառակորդի կողմից արձակված կրակոցներց հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,– ասվում է հաղորդագրության մեջ։


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS